Foto

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.08 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 62.09 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 65.55  դոլարի:

Vesti.am