Foto

Նավթի գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճել  են, փոխանցում է «RT»-ն:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայիսյան  ֆյուչերսների մատակարարումների գինը աճել  է 0,31  դոլարով՝  հասնելով 63,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել  է  0,23 դոլարով՝ հասնելով 60,26  դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am