Չինական ժողովրդական բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է յուանի աստիճանակական միջազգայնացման ուղղությամբ քաղաքականությունը: Այդ մասին գրում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով, յուանի միջազգայնացման ուղղությամբ բավարար քայլեր են ձեռնարկվել, որոնք ներկայումս թույլ են տալիս յուանն օգտագործել առևտրի և ներդրումների բնագավառներում։
«Մենք կշարունակենք բացել ֆինանսական շուկան, ինչը կօգնի յուանի միջազգայնացմանը»,- հավելել է Սյաոչուանը։
Vesti.am