Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ավարտել է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի 50 տոկոսի կառուցումը: Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ին՝ այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» «South Stream Transport B.V» դուստր ընկերությունը, որն ապահովում է նախագծի իրագործումը:
«Մարտի 6-ին ավարտվել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի 50 տոկոսի տեղադրումը: Այժմ Սև ծովում պատրաստ է 930 կմ երկարությամբ խողովակաշարը: Այն տեղադրված է երկու գծով՝ 706 և 224 կմ երկարությամբ», -ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ի դեպ, որ մարտի մեկին «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը թուրքական թերթին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ ընկերությունն ավարտել է ծովային հատվածով անցնող ավելի քան 910 կմ երկարությամբ խողովակաշարի տեղադրման աշխատանքները, որը կազմում է ընդհանուր երկարության 49 տոկոսը:Գազամուղի ծովային հատվածի տեղակայումն սկսվել է 2017-ի մայիսի 7-ին: 2017-ի հունիսի 23-ին «Pioneering Spirit»-ը փոխարինել է «Audacia» նավին, որն զբաղվում էր տեղակայման աշխատանքներով: