Foto

Մկրտիչ Սրբազանի օրհնությամբ ու անունից գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանե եկեղեցու խորանի խաչի ոսկե նմուշը

Այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միության մեծաթիվ անդամներ Արագածոտնի թեմի Սուրբ Մարիանե եկեղեցում մասնակցել են միության խորհրդի նախագահ, դժբախտ պատահարին վերջերս զոհ գնացած գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի ծննդյան օրվա կապացությամբ մատուցված հիշատակի կարգին։

Հավարտ մատուցված կարգի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ու անունից գեներալի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանեի խորանի խաչի ոսկե նմուշը, որը շնորհվում է եկեղեցուն իրենց հավատո ծառայությունը սրբորեն կատարած անձանց։

Տեղի է ունեցել նաև գեներալի կիսանդրու բացման ու օրհնության արարողությունը, ծաղիկներ են խոնարհվել Հրանտ Եպիսկոպոսյանի շիրիմին, մարդու, ում կյանքն անմնացորդ նվիրում էր հայրենիքին, պետականաշինության գործին, երկրի անվտանգության համակարգին։