Foto

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ

Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը փետրվարի 24-ին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպումը կայացել է՝ ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների: 

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները: