ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը գրում է․
«ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող:
Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:
Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի:
Էլ չեմ ասում կրթության որակի անկումը , որովհետև հաշվի առնելով գյուղից գյուղ գնալու անհարմարությունները, հատկապես ձմռանը, աշակերտների մեծամասնությունը պարզապես չի հաճախելու դպրոց:
Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով»:









