Foto

Ներմուծման և արտահնման գործընթացներում փաստաթղթերի հայտարարգրումն ու ուսումնասիրումը էլեկտրոնային հարթակով կիրականացվի

Կարեն Կարապետյանը Կառավարության հերթական նիստում հանձնարարական է տվել ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողների կողմից ներկայացվելիք փաստաթղթերի ուսումնասիրության ընթացակարգի վերաբերյալ.

«Տնտեսվարողները մինչև փորձաքննության գործընթացը պարտավոր են  են մի շարք մարմինների համապատասխան  փաստաթղթեր ներկայացնել: Յուրաքանչյուր մարմին փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացնում է որոշակի վարչարարությամբ և տևողությամբ:  Արձանագրված թերություների շտկման գործընթացը ժամակնակատար է և դժվարություններ է առաջացնում:

Հաշվի առնելով դա՝ հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության, Բնապահպանության  և Առողջապահության, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություններին, Պետեկամուտների Կոմիտեի նախագահին, Թվային Հայաստան ընկերության տնօրենին և առաջարկում եմ Առևտրաարդյունաբերական  պալատի նախագահին  2 ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ  ներկայացնել գործունեության  ծրագիր : Այն պետք է մեկ միասնական՝ էլեկտրոնային  tradegov.am հարթակի միջոցով ապահովի ապրանքների ներմուծման  և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարագրման փուլը՝ նախատեսելովիրականացնել դա պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով»: