Foto

ԵԱՏՄ-ն ու Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն

Եվրասիական միությունն ու Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրեն մինչև 2018 թվականի հունիսի վերջ։ «Sputnik Արմենիային» այս մասին ասել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, որը ԵԱՏՄ-ի բանակցային խմբի համակարգողներից մեկն է։

Փաստաթղթի բովանդակության շուրջ արդեն պայմանավորվել են։ Այժմ ԵԱՏՄ երկրների կառավարություններն ու Իրանն ստուգում են նախագծի համապատասխանությունն իրենց երկրների օրենսդրություններին։ Դրանից հետո կողմերը պատրաստ կլինեն փաստաթղթի ստորագրմանը։

Հայկական կողմն ակնկալում է, որ ստորագրումը տեղի կունենա մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երեք տարով։ Փորձնական ժամանակահատվածից հետո կողմերն ազատ առևտրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։

Փաստաթղթի համաձայն` կողմերն արտոնյալ հասանելիություն կսահմանեն 500-600 ապրանքի համար։ Ապրանքների եվրասիական ցուցակում հաշվի են առել նաև Հայաստանի շահերը։

Մանրամասները՝ «SputnikArmenia»-ում: