Foto

Նավթի գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել  են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների մատակարարումների գինը նվազել  է 0,19 դոլարով՝ հասնելով 67,37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել  է  0,25 դոլարով՝ հասնելով 63,75  դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am