Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում ՌԴ հնարավոր մասնակցության պարամետրերը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ այս կամ այն կերպ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», – հայտարարել է դիվանագետը։









