Foto

Լավրովն ապրիլի 7-ին մեկնելու է Բաքու

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին մեկնելու է Բաքու:  Այս մասին հաղորդել է «Россия 24»-ը: Ինչպես նշվում է, Լավրովը Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկացնենք՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ ապրիլի 7-ին ժամանելու է Հայաստան:

Vesti.am