Foto

Պելեն իր նմանակի պատճառով դատի է տվել «Samsung»-ին

Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դատի է տվել «Samsung» ընկերությանը, որն իր պլազմային հեռուստացույցների գովազդում օգտագործել է նրա նմանակին:

75-ամյա լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է ընկերությունից պահանջել 30 միլիոն դոլար, ճշտել է «TACC»-ը: Նա նշել է, որ «Samsung» ընկերությունը հարցականի տակ է դրել իր համբավը և մարդկանց շրջանում  կեղծ տպավորություն ստեղծել, թե Պելեն  իր պաշտոնական դեմքն է:

Ավելի վաղ՝ 2013 թվականին, «Samsung» ընկերությունը իսկապես Պելեին առաջարկել էր նկարահանվել իր գովազդում, բայց բանակցությունները հաջողությամբ չի պսակվել:

Պելեն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ՝ նրան այսպիսի կոչում է տվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: Իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն Պելեին համարում է՝ 100-ամյակի մեծագույն մարզիկ, բայց պետք է նշել, որ բրազիլացին ոչ մի անգամ  Օլիմպիադայի չի մասնակցել:

Vesti.am