Foto

Կառավարությունը հաստատել է 2018թ. գետերի էկոթողքի հաշվարկի նոր մեթոդաբանությունը

Կառավարությունը հաստատել է սնուցման և սեզոնային առանձնահատկությունների հիման վրա գետերի էկոթողքի հաշվարկման նախագիծը, որը մշակվել է ՀՀ վարչապետի 2017թ. մարտի 9-ի հանձնարարականով:

Ներկայումս էկոթողքի հաշվարկի մեթոդաբանությությունն ավելի շատ բնորոշ է հարթավայրային և քիչ տատանում ունեցող գետերին, որի արդյունքում տարեկան մեկ միասնական թիվ է սահմանված:

Նոր մեթոդաբանությունը կմշակվի  լեռնային և բարձր տատանողականություն ունեցող գետերի համար, որը բնորոշ կլինի սեզանայնությանը, ամսական կտրվածքով նվազագույն մեծություն կսահմանի, ինչը կապահովի թե՛ կենսաբազմազանություն, թե՛ ջրաքիմիական նորմալ ընթացքի ապահովում:

Vesti.am