Foto

2014-ից ի վեր նավթի գինն առաջին անգամ է գերազանցում 65 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները աճել  են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։ «ТАСС»-ի փոխանցմամբ, 2014-ից ի վեր նավթի գինն առաջին անգամ է գերազանցում մեկ բարելի դիմաց 65 դոլարը:

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0.99 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 66.26  դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան մատակարարումներն աճել են 0.65  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 70.99 դոլարի:

Vesti.am