Foto

Դոլարի փոխարժեքը երեք տարվա ընթացքում նվազագույնի է հասել

Դոլարի փոխարժեքը  2014-ի դեկտեմբերից սկսած նվազագույնի է հասել, հայտնում է «Marketwatch»-ը:

«DXY»-ի համապատասխան ցուցանիշն ընկել է  0,5 տոկոսով՝ հասնելով  89,666-ի:

Մասնավորապես, ամերիկյան արժույթը եվրոյի նկատմամբ նվազել է 0.32 տոկոսով, իսկ ֆունտի նկատմամբ՝ 0.68 տոկոսով: Ճապոնական իենը դոլարի նկատմամբ թանկացել է 0.61 տոկոսով:

Զարգացող երկրների արժույթների մեծ մասը ևս ամրապնդվել է դոլարի նկատմամբ: Օրինակ, հարավաֆրիկյան ռանդը առավելագույն մակարդակի է հասել 2015-ից սկսած, բարձրանալով դոլաի նկատմամբ 12 ռանդի նիշից:

Մոսկովյան բորսայում ռուբլին դոլարի նկատմամբ աճել է 2 կոպեկով, բայց եվրոպական արժույթի նկատմամբ 20 կոպեկով անկում է ապրել:

Դոլարի անկումը կարելի է բացատրել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի հայտարարությամբ, ով ասել էր, որ իրեն չի հետաքրքրում ամերիկյան արժույթի անկումը: Այդ կերպ նա ակնարկել է, որ ԱՄՆ ղեկավարությանը ձեռնտու է ավելի թույլ արժույթ ունենալ:

Vesti.am