Ազգային ժողովը քվեարկությամբ ﬔրժեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը:
Առաջարկվում էր հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց կրած վնասները բնական աղետների հետևանքով գերազանցելու են 40 տոկոսը:
«Գյուղատնտեսությամբ զբաղվողների ﬔծ մասն իրենց աշխատանքներն իրականացնելու համար վարկեր է ներգրավում, և, երբ եկամուտ չեն ունենում, կանգնում են դժվարությունների առջև: Դրա համար ենք ﬔնք հանդես գալիս նման առաջարկով»,-հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել:
Ըստ Հարությունյանի, գյուղատնտեսությունն այն ոլորտը, բացի ուղղակի հարկատեսակներից ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողﬕց ահռելի աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին:
Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցին որին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 54 պատգամավոր: Այդպիսով ԱԺ-ն մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագիծը:
Vesti.am