Foto

ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացնի

Խորհրդարանն այսօր սկսեց 6-րդ գումարման երրորդ նստաշրջանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ հաշվի առնելով  հասարակական և քաղաքական շրջանակներում  առանձին ապրանքների գնաճի հետ կապված  մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները, իր նախաձեռնությամբ հունվարի 23-ին  ժամը 11:00-ին նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու թեմայով խորհրդարանական լսումներ։

Vesti.am