Foto

Նավթի գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,60 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումները նվազել են 0,04  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69,23դոլարի:

Vesti.am