Foto

Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք. Կարեն Կարապետյան( 168.am)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր,  Բաբկեն Թունյանին

Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

* * *

– Պարո՛ն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։ Հաջողվե՞ց անել այն ամենը, ինչը նախատեսել էիքայս տարվա համարթե՞ կային անելիքներոր մնացին:

Վարչապետ– Այն տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:

Բ. Թ.- Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք:

Վարչապետ– Բազմաթիվ բաներից:

Բ. Թ.-  Գոնե 3 ամենակարևոր կետերը նշեք:

Վարչապետ–  Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:

Բ. Թ.-  Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգայինժողովում հայտարարեցիքոր տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։

Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:

Բ. Թ.-  Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։

Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:

Բ.Թ.-Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերիմասին,  ի սկզբանե տպավորություն կարոր խոսքը վերաբերում է օտարերկրյաներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։  Հետո պարզվեցոր դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը կամբյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը…

Վարչապետ– Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:

Բ. Թ.-  Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէԱզգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թայս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:

Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:

Մանրամասները՝ 168.am-ում