Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,05%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 58.50 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումներն աճել են 0.33%-ով՝ մեկ բարլի դիմաց հասնելով 65.22 դոլարի:
Vesti.am