Foto

Փո՞րը խանգարեց պատգամավորներին. լրագրողները ջախջախեցին ԱԺ-ի թիմին. Vesti.am-ի ֆոտոշարքը

Այսօր՝ մարտի 26-ին, Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև:

ԱԺ թիմում ընդգրկված էին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Հրայր Թովմասյանը և ԱԺ աշխատակազմերի անդամներ:

Լրագրողների կազմում հիմնականում մարզական լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին: Կապույտ համազգեստով հանդես էին գալիս Ազգային ժողովի ֆուտբոլիստ-պատգամավորները, իսկ կանաչ-սևերով՝ լրագրողները:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան Չեմպիոնների լիգայի հիմնի ուղեկցությամբ: Հանդիպումը մեկնարկեց բավականին ակտիվ պայքարում և հենց առաջին րոպեներին լրագրողների թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Առաջին խաղակեսն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ լրագրողների: Երկրորդ խաղակեսում նույնպես պահպանվեց լրագրողների առավելությունը և հանդիպումն ավարտվեց 14:2 հաշվով:

Հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը 12 գնդակի առավելությամբ հաղթեց ՀՀ Ազգային ժողովի թիմին: Բացի խաղային դրվագներից, Vesti.am-ի տեսախցիկն արձանագրել է նաև մի քանի հետաքրքիր պահ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր թիմին քաջալերում էր պահեստայինների նստարանին նստած: Ինչպես նաև դիտեք, համեմատաբար ավելի ծանր քաշ ունեցող, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ցուցադրած ֆուտբոլը: Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=DFZvaUGYJa0&feature=youtu.be