Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,21 տոկոսով՝ հասնելով 56,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների մատակարարումների գինը նվազել է 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61,38 դոլարի:
Vesti.am