Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,81%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,09 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումները նվազել են 0,89%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62,16 դոլարի:
Vesti.am