Foto

ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7 տոկոսով

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով։ Այդ մասին, «168 ժամ»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է։ Տարեսկզբին ՏԱՑ-ը բավականին բարձր էր՝ 106.6-ի սահմաններում (6.6% աճ)։ Սակայն հունվար-օգոստոսին և հունվար-սեպտեմբերին այն նվազեց՝ կազմելով, համապատասխանաբար, 105.5 և 105.1։

Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի հոկտեմբերը 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 17%-ով։

Մանրամասները՝ 168.am-ում: