Թբիլիսիից հարավ ընկած երկու հատվածներում հետազոտողները հայտնաբերել են հնագույն կավե անոթներ, որոնք պարունակել են գինու մնացորդային միացություններ, գրում է «BBC»-ն:
Գիտնականները հայտնում են, որ խեցեղենի բեկորների վրա, որոնք 8 հազար տարվա հնություն ունեն, հայտնաբերվել են գինեգործության մշակույթի ամենահին վկայությունները: Վերջին հայտնագործությունների մասին տեղեկությունները հրապարակվել են «Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքներ» (PNAS) ամսագրում:
Գինու քիմիական հետքերը հայտնաբերվել են ութ անոթում, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. 5980 թվականին: Անոթներից մի քանիսի վրա պատկերված է եղել խաղող և պարող մարդ:
Հոդվածում նշվում է նաև, որ դեռևս 2011 թվականին Հայաստանի քարանձավներից մեկում հայտնաբերվել է 6000 տարվա հնության գինու հնձան և խմորման համար նախատեսված տարրաներ:
Vesti.am