Foto

ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը հնարավոր է համատեղ ազատ տնտեսական գոտի ստեղծեն

ԵԱՏՄ երկրները շահագրգռված են, որպեսզի առավելագույնս համագործակցեն  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ: Այդ նպատակով երկու միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջը: ТАСС-ի հաղորդմամբ, այդ մասին նոյեմբերի 13-ին՝ Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գործարար և ներդրումային գագաթաժողովում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի պետություններից մեկի՝ Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

«Վերջերս ավարտվել են բանակցությունները Եվրասիական միություն-Չինաստան ձևաչափով նման համաձայնագրի շուրջը, և մեզ մոտ ընթանում են բանակցություններ, մենք քննարկում ենք ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ բազմակողմ ձևաչափով ազատ առետրի գոտու հարցը»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ նման բանակցությունները շարունակվում են նաև ԱՍԵԱՆ-ի մի շարք երկրների հետ առանձին-առանձին:

Vesti.am