Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12%-ով՝ կազմելով 56,81 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան մատակարարումներն աճել են 0,05%-ով՝ հասնելով բարելի համար 63,55 դոլարի:
Vesti.am