Foto

ԱՄՆ նախագահը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին իրագործել Հյուսիսային Կորեային վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը՝ դադարեցնելով այդ երկրի հետ առևտուրն ու բիզնեսը, հայտնում է «Риа Новости»-ն:

«Բոլոր երկրները պետք է իրականացնեն ՄԱԿ-ի ԱԽ-ի փաստաթղթերը և Հյուսիսային Կորեայի հետ ամբողջությամբ դադարեցնեն առևտուրն ու բիզնեսը: Անընդունելի է, որ երկրներն օգնեն զինել և ֆինանսավորել ռեժիմի, որն ավելի ու ավելի է վտանգ ներկայացնում»,- ասել է Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Թրամփն ընդգծել է, որ երկրներն աշխատում են հյուսիսկորեական խնդրի լուծման ուղղությամբ՝ «օգտագործելով առկա բոլոր գործիքները, բացառությամբ՝ ռազմական գործողությունների»: «ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, պատրաստ է պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին իր հավասարը չունեցող ռազմական պոտենցիալի ողջ համալիրի օգնությամբ, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Vesti.am