Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50,71 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումները նվազել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 56,93 դոլարի:
Vesti.am