«Փոփոխության իմաստն այն է, որ մարզերի զարգացման ռազմավարությունների ընդունումից հետո, որտեղ ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի մարզպետարանի կառուցվածքում փոփոխություն իրականացվի և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա զբոսաշրջություն բառն իր անվանման մեջ»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաև այդ վարչության բաղադրիչն ենք փոփոխում, չէ՞»:
Դավիթ Լոքյանը դրական պատասխան տվեց։
«Պարո՛ն վարչապետ, դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ ռազմավարությունում, քանի որ բոլորի համար ամրագրված է զբոսաշրջությունը, որպես գերակա ուղղություն, պարտադիր մտցնելու ենք»,-ասաց նա:
Vesti.am