Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված նախագիծը:
Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման մեջ փոփոխություններ պետք է կատարվեն:
«ՀՀ նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ նախագահի աշխատակազմի աշխատողների թվաքականը նվազեցվել է 54 հաստիքային միավորով, որն առաջիկա երեք ամիսների համար ստեղծելու է 29.1 միլիոն դրամի խնայողություն», - ասաց Վարդան Արամյանը:
Նա կառավարությանն առաջարկեց այդ միջոցներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրմանը:
Vesti.am