Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49,93 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումներն աճել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55,82 դոլարի:
Vesti.am