Foto

Որքան է կազմել գնահատված ստվերային ռիսկը

«2017 թվականի սկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճ է արձանագրվել, ինչը վկայում է տնտեսության դրական միտումների մասին՝ բնակչության գնողականության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։

Վարդան Հարությունյանը նշեց, որ 2017-ի հունվարից ստվեր է գնահատվել 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 առևտրային հարկ վճարողների մոտ:

«Վերլուծությունների արդյունքում նրանցից 2085-ի մոտ վերհանվել են ռիսկեր, և գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ի կողմից իրականացվել է 2 հազար օպերատիվ ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամի լրացուցիչ հավաքագրում բյուջե:

Vesti.am