Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Այղ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ ծանրորդուհին հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ: Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։
Հաղորդվում է, որ Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չի բավականացրել մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։









