Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի առաջնությունը:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ինչպես և նախորդ տարի, այս անգամ ևս առաջնությանը կմասնակցի 8 թիմ։
Դրանք են երկրի չեմպիոն «Լեոն», փոխչեմպիոն «Չարբախը», բրոնզե մեդալակիր ՎՊՀ-ն, նախորդ առաջնության մասնակիցներ «Շիրակ ՖԱ» (փոխարինել է «Գյումրի» թիմին), «Արմենիա Թրեվելը» և «Ալավերդին», ինչպես նաև 2 նոր թիմ՝ Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ) և «Կապան»:
Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները՝
30.09.17 Արմենիա Թրավել-ՎՊՀ (Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 14:00)
30.09.17 Լեո-Շիրակ ՖԱ (Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 16:00)
01.10.17 Չարբախ-Ալավերդի (Երևան ՊԵԿ մ/հ մ/դահլիճ 14:00)
01.10.17 Կապան-ՇՊՀ (Կապան, Դավիթ Համբարձումյանի մ/դ 15:00)









