Foto

2018-ին կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ):

Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի մեջ այն կկազմի 2,7 տոկոս, որի շուրջ 80 միլիարդը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ ներքին աղբյուրների:

2018-ին Հայաստանի բյուջեով կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ:

Պետական բյուջեի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: