Foto

Տրիբունաներում բազմաթիվ հայկական դրոշներ տեսա. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո (4:1) «Sport-express»-ի հետ զրույցում նշել է, որ թիմը խոշոր հաշվով հաղթանակ չէր ակնկալում։

«Իհարկե, մենք չէինք սպասում, որ կկարողանանք հաղթել խոշոր հաշվով: Բայց առաջին խաղակեսում մենք արագ երեք գոլ խփեցինք, իսկ հետո արդեն հանգիստ անցկացրինք խաղը: 11-մետրանո՞ցը, ի՞նչ ասեմ, խախտում կար»,- ասել է Մխիթարյանը։

Տրիբունաներում բազմաթիվ հայկական դրոշներ տեսա, շատ շնորհակալություն երկրպագուներին, ովքեր եկել էին ինձ աջակցելու։ Հուսով եմ, որ գոլս նրանց ուրախացրեց: ԲԿՄԱ-ն, ինչպես և մյուսները, շանսեր ունեն։ Մեկ պարտությունը ոչնչի վրա չի ազդում: Նրանց մոտ ամեն ինչ առջևում է: Ուզում եմ ԲԿՄԱ-ին հաջողություն մաղթել»։

Vesti.am