Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 13 երկրի 153 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր:
Ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նույնքան միավոր վաստակած Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբին բավարարվել է երկրորդ տեղով:
Մրցանակային երրորդ հորիզոնականը յոթ միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որին մրցաշարի արդյունքներով կշնորհվի գրոսմայստերի կոչում:









