Բարելավելով դիրքերը 6 հորիզոնականով, Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում զբաղեցրել 73-րդ տեղը՝ 137 երկրի շրջանում: Այդ մասին ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում:
Նախորդ տարի 138 երկրի շրջանում Հայաստանը զբաղեցնում էր 79-րդ հորիզոնականը:
Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիան, այնուհետև ԱՄՆ-ն, Սինգապուրը, Նիդեռլանդները, Գերմանիան:
Տարածաշրջանի պետություններից Իրանը 69-րդն է, Ադրբեջանը՝ 35-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Թուրքիան՝ 53-րդը:
Ռուսաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը, իսկ Չինաստանը՝ 27-րդ հորիզոնականը:
Հայաստանը 35-րդ տեղն է զբաղեցրել «Ապրանքների շուկայի արդյունավետության» գործոնով, 51-րդ տեղը՝ «Աշխատաշուկայի արդյունավետության», 55-րդ տեղը՝ «Առողջության և տարրական կրթության», ինչպես նաև «Հանրային ինստիտուտների» գործոնով, 68-րդ տեղը՝ «Ընկերությունների մրցունակության» և 70-րդ տեղը՝ «Նորարարության» գործոնով:
Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշի հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն:
Vesti.am