«Հայաստանում մսի գների լուրջ աճ է գրանցվել»: Այդ մասին սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ խոզի մսի գները հանրապետությունում 38-41 տոկոսով աճել են, լուրջ գնաճ է գրանցվել նաև մյուս սննդամթերքների դեպքում։
«Թանկացել է կարագը, կաթնամթերքը, ձուկն ու անգամ որոշ ծառայություններ, ինչպես օրինակ՝ ավիափոխադրումը»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հանրապետությունում բենզինի գնի թանկացմանը, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ դա սկզբունքորեն կապված է վառելիքի միջազգային շուկայում տիրող վիճակի հետ։
Ինչ վերաբերում է ավիատոմսերի թանկացմանը, նրա դիտարկմամբ, դա պայմանավորված է արձակուրդային սեզոնով։
«Հայաստանը սեփական ավիաընկերությունը չունի, որը կարող էր արժանի մրցակցություն ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար»,-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ սեկտորը հանձնել են մասնավոր ընկերություններին, և այդտեղ գործում է ազատ մրցակցության սկզբունքը, ինչից էլ արտասահմանյան ավիափոխադրողներն ակտիվորեն օգտվում են:
Vesti.am