Foto

Սևանից հավելյալ ջրառ չի իրականացվի. Արծվիկ Մինասյան

Ներկա պահին Սևանից ջրառ չի իրականացվում, այսօր լրագրողների հետ կառավարության գործունեության միամյակի ամփոփիչ ասուլիսին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

«Սևանի ջրառն իրականացվել է նախատեսված գրաֆիկին համապատասխան, սեպտեմբերի 15-ին դադարեցվել է, կապարակնքվել, և այս պահին որևէ ջրառ չի իրականացվում: Այս պահին 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն է, որի համար պետք է հաշվի առնենք օդի բարձր ջերմությունը և եղանակային պայմանները, որ բերել են ավելի մեծ ծավալի ջրի գոլորշիացման»,- ասել է Մինասյանը:

Նախարարը նշել է, որ նպատակ չունեն հավելյալ ջրառ իրականացնելու:

Vesti.am