Foto

Բելառուսը պատրաստ է կիրառել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը

Բելառուսի իշխանությունները 2018 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ հայտարարել են, որ հանրապետությունը պատրաստ է կիրառել նոր օրենսդրությունը: Համապատասխան զեկույցը Բելառուսի նախագահին ներկայացրել է երկրի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն:

«Դա բացարձակ հավասարակշռված փաստաթուղթ է: Հիմա ընթանում է կանոնակարգերի նորմատիվային ակտերի մշակում: Ես համոզված եմ, որ հունվարի 1-ին որևէ սթրեսային իրավիճակ չի լինի, մեր բոլոր աշխատակիցները, ինչպես նաև բիզնեսը պատրաստ են նոր պայմաններում աշխատանքին»,-ասել է Յուրի Սենկոն:

Vesti.am