Foto

Իրանը մտադիր է վերացնել Ռուսաստանի Դաշնության տուրիստական խմբերի մուտքի արտոնագիրը

«Իրանը վերջերս  համաձայանգիր է ստորագրել Ռուսասատանի վիզային ռեժիմի դյուրացաման մասին: Ես ուզում եմ ասել, որ մոտ ապագայում կվերացվի նաև Ռուսաստանից տուրիստական խմբերի մուտքի արտոնագիրը»,-նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանին: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նրա խոսքով մուտքի ատոնագրի վերացումը կարևոր է ինչպես առևտրի, այնպես էլ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար: Որոշակի խմբերի քաղաքացիներ կարող են Իրանի 5 տարի ժամկետով մուտքի արտոնագիր ստանալ:

«Այժմ բանակցություններ են տարվում տուրիստական խմբերի համար մուտքի արտոնագրերը վերացնելու ուղղությամբ: Հուսով ենք, որ բանակացությունները հաջող կընթանան»,- տեղեկացրել է Սանին:

Vesti.am