Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ալքեսանդր Գրիգորյանի հայտարարությունն ակումբի փակվելու մասին կատակ է եղել: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է ակումբի ինֆորմացիոն քաղաքականության գծով փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը:
Նա նշել է, որ ակումբի նախկին տնօրեն Վալերի Հովհաննիսյանի կողմից 20 մլն ռուբլու յոււրացման խնդիրը լուծվել է բարեկամաբար:
«Հավանաբար, Գրիգորյանի հայտարարությունը եղել է էմոցիոնալ, սակայն հետո սթափ գլխով գնահատել է իրավիճակն ու ճիշտ որոշում կայացրել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել էր, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ից հետո կդադարեցնի գործունեությունը: Նախկին տնօրենն ակումբը լքել էր օգոստոսի 30-ին ու գնացել Վրաստան: Նրա գնալուց հետո ակումբի հաշվից 20 մլն ռուբլի էր անհետացել:
Նշենք, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբն ստեղծվել է այս տարվա մարտին:
Vesti.am









