Foto

Կրիշտիանու Ռոնալդուն նոր օծանելիք է ներկայացրել

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է նոր օծանելիք: Այդ մասին հաղորդում է «Marca»-ն:

Շնորհանդեսը կայացել է հինգշաբթի օրը՝ Մադրիդում: Պարֆյումերները բուրմունքն ստեղծել են «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի նախասիրությամբ:

«CR7»-ը նախատեսված է տղամարդկանց, կանանց և երեխաների ամենօրյա օգտագործման համար:

«Ես միշտ սիրել եմ դարչինի բույրը...Դրա ստեղծումն ինձ համար երազանք ու նպատակ էր, որն իրականացնելու մասին ես ու իմ թիմը մտածում էինք երեք տարի շարունակ»,-ասել է ֆուտբոլիստը:

Vesti.am