«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է Եվրոպա լիգայի` նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
ԵԼ-ի խմբային փուլի` Մոնակոյում կայացած վիճակահանությունից հետո Պոգբային լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Հիշեցնենք, որ լավագույնի կոչմանը հավակնում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ՄՅՈւ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ միասին:
Vesti.am









