Foto

«Vertu»-ի վերջին 105 հեռախոսներն աճուրդի են հանվել 26.000 դոլարով

Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող «Vertu» բրիտանական ընկերությունը, որը պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը, վաճառում է վերջին հեռախոսները:

Ինչպես նշում է «Luxury Launches» կայքը, ընկերությունն աճուրդի է հանել մնացած 105 հեռախոսները, որոնց մեջ կան ինչպես հին (2002թ.), այնպես էլ համեմատաբար նոր (2015թ.) մոդելներ:

Աղբյուրի փոխանցմամբ, հավաքածուի մեկնարկային գինը 26.000 դոլար է:

Vesti.am