«Facebook» սոցիալական կայքը Չինաստանում արգելվել է, բայց այդ արգելքը շրջանցելու և չինական շուկա դուրս գալու համար ընկերությունը, «The New York Times»-ի տվյալներով, երկրում թողարկել է սեփական հավելվածը, այլ անվան տակ, գրում է «РБК»-ն:
Թերթի՝ ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրի համաձայն, «Facebook»-ը այս տարվա մայիսին հաստատել է Չինաստանում «Colorful Balloons» հավելվածի թողարկումը: Հավելվածը նախատեսված է նկարներով կիսվելու համար և ֆունկցիոնալ հնարավորություններով ու դիզայնով նման է «Facebook Moments»-ին:
«Colorful Balloons»-ը Չինաստանում թողարկվել է տեղական ընկերության օգնությամբ, սակայն հավելվածում ոչ մի տեղ չի նշվում «Facebook»-ի հետ դրա կապի մասին, ինչպես նաև դա չի նշվում «Apple Store»-ում, որտեղից կարելի է այն ներբեռնել:
Vesti.am









