Foto

Բելառուսում անցկացրած հավաքը շատ արդյունավետ էր. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: Հայ ըմբիշները շարունակում են պատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվականից:

«Մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է գտնվում: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեական ըմբիշներն օգոստոսի 7-19-ը ևս մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում: